Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Յարոսլավլ կատարած այցի ժամանակ փորձարկել է հոկեյի մարզման համար նախատեսված մարզասարքը և առաջին իսկ փորձից դարպասի անկյունն է նետել տափօղակը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, երկրի ղեկավարը դիտարկել է օլիմպիական ուսումնարանը, որտեղ մարզվելիս է եղել «Լոկոմոտիվի» մանկական թիմը: