Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում  նվազագույն հաշվով զիջեց Ռումինիայի ազգային ընտրանուն: Միակ գոլը գրանցվեց խաղավարտին:

Հիշեցնենք, որ մերոնք 54-րդ րոպեից խաղը շարունակեցին տասը հոգով. դաշտից հեռացվեց Տարոն Ոսկանյանը:

Հանդիպման մասին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Շատ ցավալի պարտություն կրեցինք, բայց շնորհակալ եմ տղաներին ամեն ինչի համար: Մինջև վերջ պայքարեցինք, մինջև վերջ փորձում էինք դրական արդյունքի հասնել: Նույնիսկ չէինք մտածում 0:0 հաշիվը պահելու մասին: Ունեինք բազում հնարավորություններ, բայց չկարողացանք օգտագործել: Վերջում, հավանաբար, ուշադրությունը չհերիքեց այդ պատճառով էլ երևի գոլ  բաց թողեցինք: Կարմիր քարտը միանշանակ ազդեց խաղի ընթացքի վրա: Նույնիսկ տասը հոգով փորձեցինք ամեն ինչ անել, որ հաղթենք, չստացվեց: Չնայած բացասական արդյունքին՝ Արթուր Պետրոսյանից շատ դրական խոսքեր լսեցինք»,-ասել է ֆուտբոլիստը:

Մանրամասն՝ Vivaro News-ի տեսանյութում: