Ռուսաստանի ԱԳՆ-ն թշնամական քայլ է անվանել ԱՄՆ գործողությունները Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչության շենքերի նկատմամբ։

«Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ իշխանությունները զավթել են Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանւ գլխավոր հյուպատոսության և Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչության շենքերը, որոնք ռուսաստանյան սեփականություն են ունեն դիվանագիտական անձեռնմխելիության։ Ռուսաստանի ներկայացուցիչների համար փակվել է նաև Նյու Յորքի առևտրային ներկայացուցչության վարձակալված տարածքներին հասանելիությունը»,- ինչպես հաղորդում է «Ինըերֆաքս»-ն, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Այս վրդովեցուցիչ քայլը Վաշինգթոնի և Նյու Յորքի քաղաքամերձ, Ռուսաստանին պատկանող դիվանագիտական բնակելի համալիրների փաստացի սեփականազրկման հունով է ընթանում։ Զավթված շենքերն այժմ տնօրինում են ԱՄՆ հատուկ ծառայությունները՝ զինված ոստիկանության աջակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ տեղի ունեցած գնահատում են որպես անթաքույց թշնամական քայլ և Վաշինգթոնի կողմից միջազգային իրավումքի խախտում։

«Ամերիկյան իշխանություններին կոչ ենք անում ուշքի գալ և անհապաղ  վերադարձնել ռուսաստանյան դիվանագիտական օբյեկտները։ Այլապես ԱՄՆ-ի վրա կընկնի մեր երկրների միջև հարաբերությունների շարունակվող վատթարացման ամբողջ պատասխանատվությունը, որոնցից շատ բանով կախված է գլոբալ կայութնության և

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել փակել Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը և Վաշինգթոնում ու Նյու Յորքում առևտրային ներկայացուցչությունների շենքերը։ Այն բանից հետո, երբ այդ տարածքները լքել են ռուսաստանյան դիվանագետները, դրանք զննության են ենթարկվել ամերիկյան իշխանությունների կողմից։

Ռուսաստանյան դիվանագիտական սեփականության մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թվի կրճատման ի պատասխան։