Մոսկվայի «Արարատ»-ի նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանը հայտարարություն է արել ակումբի ապագայի վերաբերյալ:

«Արարատում ամեն ինչ կարգին է, թիմը կշարունակի իր գոյությունը, բայց ակումբում կլինեն փոփոխություններ: Ես դուրս եմ գալիս հիմադիրների թվից, իմ փոխարեն գործադիր տնօրեն կլինի Իգոր Կորոտկովը:

Իմ 100% բաժնետոմսերը տալիս եմ  ժողովրդին, որպեսզի Կորոտկովը զբաղվի դրանց ճիշտ բաշխմամբ: Նրան վստահում եմ:

Ցանկանում եմ նաև ներողություն խնդրել Արամ Աշոտի Գաբրիելյանից, երկրպագուներից, ֆուտբոլիստներից իմ էմոցիաների համար»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:

Նշենք, որ թիմի  նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կորոտկովը  ասել է, որ  Վալերի Հովհաննիսյանը  վճարել է ամբողջ պարտքը  և ակումբը նրա հանդեպ չունի ֆինանսական պահանջներ: