Հարցազրույց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ
Հետընտրական շրջանում, երբ վերլուծում եք ձեր իրականացրած հացադուլը, ի՞նչ եզրակացությունների եք գալիս:
ԱՊՀ դիտորդները առհասարակ անտեսել են, եվրոպական խորհրդի դիտորդները նույնպես: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության եւ պառլամենտական վեհաժողովի ներկայացուցիչների հետ ունեցել եմ հանդիպումներ: Երկու խմբի աշխատանքի արդյունքում էլ քաղաքական իրենց հայտարարություններում անտեսվել է իմ հացադուլը, ու ներկայացրած պահանջների հետ կապված առաջարկ չի եղել: Երկրի ներսում մի քիչ այլ է իրադրությունը: Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ինձ հետ հանդիպել են: Ինչ վերաբերում է իմ բարձրացրած հարցին, տեսանք որ այն քաղաքական ուժերի շրջանակներում ոչ մի դիսկուսիա չառաջացրեց: Կարելի է ամփոփել այս ամենն ու ասել, որ այլ պետությունների ու մեր կուսակցությունների համար չքննարկվող հարցերի մեջ է այդ խնդիրը, քանի որ չունեն պատասխան, քանի որ դա բոլորին հասկանալի ու ծանոթ իրողություն է, որը վերագրվում է հետխորհրդային մյուս պետություններին եւս: Այսինքն՝ հակասահմանադրական գործընթացների արդյունքում իշխանության են եկել տարբեր խմբեր, որոնք ձեւավորել են քրեաօլիգարխիկ կամ ավտորիտար համակարգեր ու զբաղվում են ժողովուրդների հանրային եւ պետական սեփականության յուրացումով, ու այդ ամենը ստանում է միջազգային լեգիտիմացում՝ դիտարկելով որպես ժողովրդավարության անցումային երեւույթներ: Բայց մոռանում են մի բան. անցումային երեւույթները չեն կարող տեւել 20 տարի: Ակնհայտ է, որ առկա է քաղաքական ճգնաժամ, մարդիկ կորցրել են վստահությունը պետականության նկատմամբ, կուսակցությունների, միջազգային կառույցների ու պետությունների նկատմամբ: Հացադուլը նպատակ ուներ առաջին հերթին մարդկանց մեջ արթնացնել կամք, որ չհանդուրժեն սա, ու դա տեղի ունեցավ, մարդկանց մեջ սկսվեց զարթոնք:
Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ Ձեր հացադուլը ազդեց ընտրությունների արդյունքի վրա:
Ես չեմ ուզենա հացադուլը կապել Րաֆֆիի հավաքած քվեների հետ, բայց մթնոլորտը երկրում փոխվել է, ու հացադուլի արդյունքում մարդիկ խնդիր են տեսել՝ շարունակե՞լ ապրել ատելության մեջ, թե՞ ընդվզել: Ու մարդիկ ընդվզեցին ու շարունակում են ընդվզել: Այսօր մարդիկ մտածում են՝ ինչպես միավորվեն, որ այդ արատավոր ռեժիմից ազատվեն: Հանրության մեջ կատարվող գործողությունները համապատասխանում են իմ սպասելիքներին: Օր օրի ավելի ստեղծագործական ու ոգեւորիչ մթնոլորտ է ստեղծվում, երբ մարդիկ իրենց զգում են մարտունակ եւ կարող:
Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, քանի որ միավորվել են տարբեր քաղաքական հայացքներ ունեցողներ, այդ թվում նաեւ ոչ կուսակցական մարդիկ:
Րաֆֆին կարող է այսօր քայլ կառարել դեպի նոր քաղաքական իրողություն, բայց ակնհայտ է, որ Րաֆֆիից հետո քաղաքական գործիչների շարքը պետք է ձեւավորվի լիովին նոր մարդկանցով: Վստահությունը, որ կարելի է միասնական գործողություն կատարել շատերի մոտ, արդեն ձեւավորվել է, ու Րաֆֆիի հավաքած քվեների մեծությունը ուժ է տալիս մարդկանց, քանի որ տեսանելի է, որ կա միասնական քաղաքականություն, որը ընդդիմադիր դաշտում վաղուց չէր եղել: Մտավախություն կա, որ իշխող կուսակցությունն իր քարոզով կպառակտի շարժումը: Այդ մտահոգությունները բոլորի մոտ կան, ու հիմա անհրաժեշտ է բոլոր հարցերին պատասխան տալ՝ ի՞նչ է հեղափոխությունը, ինչի՞ համար է այն անհրաժեշտ, ո՞րն է նպատակը, ճանապարհը եւ ռեսուրսները: Ես այլ ճանապարհ Րաֆֆիի համար չեմ տեսնում՝ ինքը պետք է դառնա հեղափոխությունը իրականացնողը:
Դա՞ է պատճառը, որ դուք էլ եք ՀՀ սահմանադրական դատարան դիմել:
Իմ դիմումն օժանդակ դերակատարություն ունի, կարեւոր հանգամանքն այն է, որ ինչ որ մի կետից հետո պետք է դրվի Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի հարցը, մինչեւ ապրիլի 9-ը պետք է գործողություններ արվեն, որ կանխեն նրա՝ պաշտոնի անցնելը:
Ինչպե՞ս կարելի է դուրս գալ քաղաքական ճգնաժամից:
Իշխող քաղաքական ուժերը հիմա հնարավորություն ունեն նոր ընտրություններ նշանակել ու այդ միջոցով փորձեն նվազեցնել քաղաքական ճգնաժամի աստիճանը: Նոր ընտրությունները կարող են նպաստել նոր դասավորությունների քաղաքական դաշտում, որը ճգնաժամից դուրս գալու տարբերակ է: Եթե դա չարվի այս 10 օրերի ընթացքում, ուրեմն ընդունում են մարտահրավերը ու պետք է մարդկանց դեպի հեղափոխություն տանող արթնացած ոգին կասեցնեն, որի համար նրանք այժմ ունեն միայն մեդիա ռեսուրս: Քանի պահպանվում է Եվրամիության հետ համագործակցելու տեսլականը, ռեժիմը փորձելու է զերծ մնալ կոպիտ ուժ կիրառելուց կամ քաղաքական հետապնդումներ կազմակերպելուց: Այդ ռեսուրսները նույն ռեժիմի ներսում անբավարար են համարվում: Ինչ որ տեղերում պետք է քննարկվեն ուժ գործադրելու բանաձեւեր ու քաղաքական գործիչներին գնելու տարբերակներ: Սա է ռեժիմների գործիքների ամբողջ ցանկը հեղափոխական իրադարձություններում: Կոպիտ ուժով պետությունը ցույց է տալիս իր տեղն ու ասում, որ չընդվզես հանկարծ: 10 օր հետո քաղական ուժերը պետք է որոշեն՝ ռեժիմի կողմից են, թե ժողովրդի: Այսինքն, հավաքվում են Տիտանիկի վրա ու գնում են խորտակվելու՞, թե անցնում են ժողովրդի կողմը: Բնական է՝ մյուս ճամբարի կողմից էլ այս թիմը կդիտարկվի որպես Տիտանիկ:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի դադարել պայքարել, մարդիկ կհիասթափվե՞ն իրենց պայքարից, թե՞ արդեն կա ձեւավորված գիտակցություն, որ ամեն դեպքում պետք է պայքարել:
Րաֆֆին իհարկե այսօր քաղաքական սիմվոլ է՝ 500.000-ից ավելի մարդու միասնականությունը արտահայտող: Ես այսօր տեսնում եմ կամք Րաֆֆիի մեջ: Րաֆֆին եկավ ու ասաց՝ ժողովուրդ, դու ես հաղթել, այսինքն մեր քաղաքական համակարգը մի քայլ առաջ է գնացել, ու հանրության վրա է դրվում պատասխանատվությունը: Հանրությունը ֆուտբոլի դիտորդ չէ, որ խմբի խաղից հիասթափվի: Մարդը, ով հիասթափվելու տրամբանություն ունի, ի սկզբանե արդեն հիասթափված է:
Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդներին երիտասարդների դեմ հանելու քաղաքականությունը, որն ակնհայտ դարձավ հատկապես վերջին դասադուլների ժամանակ:
Իշխող ուժերը մտահոգ են, որ քաղաքացիական ընդվզումը չընդլայնվի: Եթե տեսնում եք 30 ակտիվիստ եւ 300 ոստիկան, այդ ոստիկանները նրա համար չեն, որ ակտիվիստները վտանգ են ներկայացնում: Այդ 30-ը մեր երկրի ամենապատշաճ քաղաքացիներն են, ու նրանց դեմ կարող էր 1 ոստիկան լիներ: 300 ոստիկան կանգնած է, որ ուրիշ մարդիկ չմիանան: Ինչ վերաբերում է խմբեր վարձելուն, իհարկե, դա հին մեթոդ է: Այդ ձեւը կիրառվել է, երբ հարց էին տալիս մարդկանց, թե ում ազատեն՝ Հիսուսի՞ն, թե՞ Բարաբբային, եւ հրե հոգեւորականների կողմից վարձված մարդիկ սկսեցին գոռալ՝ Բարաբբա: Այդ մեթոդի բարձրագույն դրսեւորումը ֆաշիստական շարժումների նախաձեռնումն է, քանի որ երբ չկա ուրիշ փաստարկ օրենքի պահանջի դեմ, կարող են ասել՝ ինչն է օրենքից բարձր՝ ազգային շահը:
Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմն ունի մղում դեպի ֆաշիզմ ավելի շատ, քան մյուս քաղաքական գործիչների դեպքում է, ու այստեղ կա պարադոքս: Մի կողմից, բոլորից շատ Սարգսյանի մեջ են տեսնում ռեֆորմիստական դրսեւորումներ. եթե անդրադառնանանք միջազգային շնորհավորանքների շարքին՝ ինքը ռեկորդսմեն է նախկին երկու նախագահների համեմատ, մյուս կողմից Հայաստանը երբեք այդքան մոտ չի եղել ֆաշիզմին, որքան հիմա է: Սերժը հրաժարվում է ուժ գործադրելուց, ձեռք է բերում Արեւմուտքի կոմպլիմենտները ու ստիպված ֆաշիստական ուժեր է ձեւավորում երկրի ներսում: Այն, ինչ պետք է արվեր ոստիակնների միջոցով, արվում է ֆաշիզմի միջոցով:
Այսինքն, արդյունքերը կարող են ավելի՞ ողբերգական լինել, քան մարտի 1-ի դեպքերը:
Միանշանակ: Երբ անզոր ես ու զոռբայությամբ ուզում ես ձեւավորված իրողությանը դեմ գնալով հաստատվես, ստեծում ես արհեստածին չար ուժեր, որ ոչնչացնեն քո հակառակորդին: Բայց մոռանում են մի բան, որ այդ խնդիրը կատարելուց հետո նույն մարդիկ կոչնչացնեն առաջին հերթին նույն նախագահին, որից հետո էլ կոչնչացնեն իրենք իրենց: Հայաստանի համար ավելի դրական կլիներ ավտորիտար համակարգի դեմ պայքարել, քան կեղծ ժողովրդվարական, քանի որ առաջին դեպքում ամեն ինչ պարզ է, իսկ այս դեպքում ամեն ինչ լղոզված է: Ոստիկանները պետական վերահսկողության դաշտում են, իսկ ֆաշիստական խմբերը օրենքից դուրս են ու ում ասես կարող են սպանել: Պարույր Հայրիկյանի վրա հարձակումը տիպիկ այդ ոլորտի դրսեւորումներից է: Ինչքան ուժեղանա քաղաքացիական ակտիվությունը, այնքան ուժեղանալու է ֆաշիզմը իշխող կուսակցության հովանու ներքո: Դրա մոդելը մենք պարզ տեսանք վերջին օրեինին՝ «զորքը բերեք»: Բուհի պաշտոնատար անձը կանգնած է, կառավարության պաշտոնատար անձը կանգնած է, արհեստական ձեւավորված կամավորական դահիճների ջոկատը կանգնած է, ում դեմքին նայում ես՝ հասկանում ես, որ այդ մարդը բարձրագույն կրթության հետ կապ չունի: Այդ օրը կանգնած էին առանց զենքի, վաղը կունենան փայտ, դանակ… Այդ երեւույթը դեռ կարող ենք կանխել, եթե այն պահենք տեսադաշտում, քանի որ ֆաշիզմը նման է բորբոսի եւ խավարասերի, որը կարիք ունի մութ տեղերի, ու պետք է միշտ իրենց պահել լույսի տակ, քանի որ այդ դեպքում նրանք մահանում են:
«Այն, ինչ պետք է արվեր ոստիկանների միջոցով, արվում է ֆաշիզմի միջոցով»
10:45 - 6.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
10/04/23 12:22
Վանեցյանը հարցազրույց է տվել «Շարղ»-ին․ ընդգծվել է Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքը կյանքի կոչելու հարցը
11/10/22 17:39
Որն է Ուկրաինայում զինադադարի հիմնական պայմանը. Օրբան
05/08/22 15:19
Որևէ մեկը իրավունք չունի պահանջելու Արցախի ժողովրդից հրաժարվել իր ինքնապաշտպանության իրավունքից․ Արցախի ՄԻՊ
30/03/22 17:56
Մարիխուանան ձեռք էին բերել «Տելեգրամի» միջոցով, և պետք է տեղադրեին Երեւանի տարբեր վայրերում. երեք անձ կալանավորվել է
24/03/22 14:52
Արցախցին ապրել է և ապրելու է Արցախում. կանայք Ստեփանակերտից իրենց կոչը հղեցին միջազգային կառույցներին
04/10/20 20:05
Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև
25/09/20 11:15
Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան