Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին 9 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավակովի հետ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թեմայով: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը բողոքել են Սաակաշվիլիի գործունեությունից. Ավակովը նրան անվանել է «ավանտյուրիստ»: Վրաստանի Ներքին գործերի նախարարն էլ խնդրել է Սաակաշվիլիին հետ չուղարկել Վրաստան, որովհետեւ դա ավելորդ խնդիրներ կառաջացնի Վրաստանում: Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանն իր նախկին նախագահին քաղաքացիություն չի տա,  իսկ ուկրաինական կողմն ամեն ինչ կանի, որ Սաակաշվիլին «բոմժ» դառնա: Հեռախոսազրույցն ամբողջությամբ՝ ստորև.