Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով: Ջեմ Օզդեմիրը պարգեւատրվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Թուրքական արմատներով գերմանացի քաղաքական գործչի ավանդը մեծ է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: