Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակ՝ 1889 թվականից 300 մլն մարդ Է այցելել: Այդ մասին, սեպտեմբերի 22-ին հայտնել Է SETE ընկերությունը, որն զբաղվում Է այդ տուրիստական օբյեկտի սպասարկմամբ:
Այդ կապակցությամբ սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակի մոտ ծրագրված են տոնական միջոցառումներ, սպասվում են երաժիշտների ելույթներ եւ լուսային շոու: Էյֆելյան աշտարակը այցելության համար բացվել Է 1889 թվականին: Դրա բարձրությունը 324 մետր Է, եւ այն համարվում Է առավել հաճախվող վճարովի տեսարժան վայրն աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: