Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց թայ-բրեյքի առաջին պարտիայում: Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության թայ-բրեյքում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գերազանցեց Դին Լիժենին: Րոպեներ անց գրոսմայստերները կխաղան ևս մեկ պարտիա, որտեղ Արոնյանը կլինի սև խաղաքարերով:
Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյան իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-ից 28 Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է: