ԱՄՆ-ը չի ճանաչում Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները՝ դրանք միակողմանի և ոչ լեգիտիմ համարելով: Ինչպես հաղորդում է TASS-ը՝ այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունում:

«ԱՄՆ-ը չի ճանաչում Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեն»,- նշված է հայտարարությունում:

Թիլերսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել միասնական, ժողովրդավարական և բարգավաճող Իրաքին:

ԱՄՆ-ը անօրինական է համարել հանրաքվեն, որի մասնակիցները արտահայտվել են հօգուտ Իրաքի հյուսիսում՝ քրդական ինքնավարության տարածքում, անկախ Քրդստանի ստեղծմանը: 

Թիլերսոնը Իրաքի դաշնային իշխանություններին և քրդական ինքնավարության ղեկավարությանը կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից, խնդիրը լուծել երկխոսությամբ և ջանքերը կենտրոնացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա: