France Football-ը շարունակում է հրապարակել «Ոսկե գնդակ»-2017 մրցանակի հավակնորդների անունները:

Ցանկում ընգրկվել են նաև Կևին Դե Բրյունեն («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Հարի Քեյնը  («Տոտենհեմ»), Էնդի Ջեկոն («Ռոմնա»):

Ավելի վաղ՝ ցանկում ընգրկվել էին ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, Խորվաթիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Ռեալ»-ի բրազիլացի պաշտպան Մարսելոն, Արգենտինայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան, «Չելսի»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը, «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբկալը և «Նապոլի»-ի կիսապաշտպան Դրիս Մերտենսը: