Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորները որոշում են ընդունել երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին շնորհել բարձրագույն պետական պարգեւը՝ Թուրքմենստանի հերոսի կոչում: Այդ մասին հայտնել է պետական լրատվական գործակալությունը:
Պետության ղեկավարին պարգեւատրել են «նշանակալի վաստակի եւ միջազգային ասպարեզում անկախ չեզոք հայրենիքի հեղինակության բազմապատկման ուղղությամբ վիթխարի գործունեության համար»: Պատվավոր կոչումը Բերդիմուհամեդովին շնորհվել է երկրորդ անգամ: Առաջին անգամ նա Թուրքմենստանի հերոս է դարձել 2011 թվականի հոկտեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: