Ավանդույթի համաձայն, Էջմիածնի տոնի կապակցությամբ քաղաքը որեւէ սահմանամերձ բնակավայրի է նվիրաբերում քաղաքապետարանի աշխատակիցների անձնական գումարներից հանգանակած նյութական օգնություն: Այս անգամ քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձեւավորված գումարը 1,5 միլիոն դրամ էր եւ հատկացվեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղին:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Էջմիածնին բարի նախաձեռնության համար, նշեց, որ հատկացված գումարով ձեռք կբերվեն սգո եւ հանդիսությունների սրահների համար անհրաժեշտ գույքն ու բոլոր պարագաները: