ՖԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը Կահիրեում վերջնական հաշտության համաձայնագիր են ստորագրել երկար ժամանակ հակամարտող պաղեստինյան շարժումների միջեւ: Այդ մասին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը:
Փաստաթուղթն ստորագրվել Է երկու խմբակցությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից՝ Եգիպտոսի հետախուզության ներկայացուցիչների ներկայությամբ, որը հովանավորում Էր ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ տեւական պառակտման հաղթահարման բանակցությունները: Հաշտության գործարքը նախատեսում Է, մասնավորապես, որ ազգային համաձայնության կառավարությունը պաղեստինյան բոլոր տարածքներում՝ Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում, լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Ռաֆահում Եգիպտոսի եւ Գազայի միջեւ սահմանի միակ թերմինալը նախագահական գվարդիային հանձնելու շուրջ, որը ենթարկվում Է Արեւմտյան ափի պաղեստինյան վարչակազմին: Ինչպես սպասվում Է, հսկիչ անցակետը հաջորդ ամսվանից կսկսի աստիճանաբար վերականգնել աշխատանքը, իսկ ավելի ուշ կանցնի շուրջօրյա ռեժիմի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: