«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի համար վճարել 170 մլն ֆունտ: Ինչը ԱՊԼ-ի համար ռեկորդ կլինի: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է ֆուտբոլիստին իր թիմում տեսնել: Մանկունիացիները պատրաստ են Քեյնին շաբաթական140 հազար ֆունտ աշխատավարձ առաջարկել:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին պտտվում, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ը: