SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի տներից մեկի բակից թալանել են 39-ամյա Արտակ Հակոբյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան։
Գողը կամ գողերը տան դիմաց կայանված ավտոմեքենայի վրայից գողացել են առջևի ձախ լուսարձակը։
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածն աշխատում է «ՀՀ կինոլոգիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ։