Փարիզի իշխանությունները մտադիր են 2030 թվականին ամբողջովին ազատած լինել բենզինով աշխատող մեքենաներից: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Քաղաքապետարանի ծրագրի համաձայն՝ արդեն 2024 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում չպետք է մնացած լինեն դիզելային շարժիչով աշխատող մեքենաներ, իսկ 2030-ին նաև բենզինով աշխատող մեքենաները չեն երթևեկի քաղաքով: Սրա նպատակն է՝ ապագայում դարձնել Փարիզը էկոլոգիապես մաքուր քաղաք:
Նշենք, որ երկրի էկոլոգիայի նախարար Նիկոլյա Յուլոն հուլիս ամսին հայտարարել էր միայն 2040 թվականին բենզինով և դիզելով աշխատող մեքենաների վաճառքը կասեցնելու մասին: