Ղազախստանի Իլիյսկի զինափորձարանում հոկտեմբերի 16-ին սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 20-ը: Այդ մասին հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Վարժանքներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահ զորակազմերը, Հավաքական խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները: Նաեւ հրավիրված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, զորավարժությունների հիմնական նպատակը փոխըմբռնման ամրապնդումն Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի միջեւ: