«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բենֆիկա»-ի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակին:

«Մեր թիմը դրական էր խաղում և ամեն ինչ մեր հսկողության տակ էր: Խաղի ընթացքում տպավորություն չունեի, որ մեզ գոլ կխփեն, քանի որ պաշտպանությունում հուսալի էինք խաղում: Երբեմն ինձ թվում է՝ պաշտպանությունում լավ խաղը հանցագործություն է, բայց իրականում դա այդպես չէ: Լավ պաշտպանությունը ևս մեկ քայլ է դեպի դրական արդյունքը: Գիտեինք, որ մրցակցի ճնշումը չի կարող շարունակվել 90 րոպե:

«Բենֆիկա»-ն չկարողացավ ամբողջ խաղի ընթացքում պաշտպանությունում աշխատել այպես, ինչպես «Լիվերպուլը»՝ մեզ հետ վերջերս տեղի ունեցած խաղին: Առանց որևէ ճնշում զգալու, գիտեինք, որ գոլը լինելու է»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC Sport-ը: