Մայրաքաղաքի սպառողական շուկայում կտրուկ գնաճ է նկատվում, հոկտեմբերին մի շարք ապրանքատեսակներ թանկացել են: Հանրապետությունում 2017թ. օգոստոս, սեպտեմբեր ամիսների համեմատ՝ հոկտեմբեր ամսին գնաճ է նկատվում ինչպես մսամթերթի, ձկնամթերքի, կաթնամթերքի, այնպես էլ բանջարեղենի շուկայում:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ֆիքսել է բանջարեղենի մի քանի տեսակների գները: Օրինակ՝ լոլիկը նախկին 250 դրամի փոխարեն վաճառվում է 400 դրամով, սմբուկը՝ նախկին 150-ից դարձել է 250 դրամ, ծաղկակաղամբը՝ 250-ից 400 դրամ, վարուգը 350-ից դարձել է 400, սոխը 200-ից դարձել է 250 դրամ, կարտոֆիլը՝ 150 դրամից 200, դեղձը՝ 250-ից 450, սերկևիլը՝ 250-500 դրամ: