Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Ժիրոնա»-ի հետ և պարտվեց 1:2 հաշվով:

Մադրիդյան թիմի միակ գոլը 12-րդ րոպեին խփեց Իսկոն:

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ստուանին (54') և Պորտուգեսը (58):

Այս պարտությունից հետո Զիդանի թիմը 20 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է: