ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կհանդիպեն նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Ավելի վաղ Մամեդյարովը հայտնել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հարցը կհստակեցվի համանախագահների հանդիպումից հետո: