Հարգելի՛ Արա Միքայելի.


Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների, իմ ընտանիքի եւ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ:


Յոթանասունհազարանոց երկրապահական ընտանիքի յուրաքանչյուր անդամը հարգում եւ սիրում է Ձեզ որպես հարազատ մարդու: Ե՛վ որպես մարդ, ե՛ւ որպես բժիշկ, ե՛ւ որպես Երկրապահի վարչության նախագահության անդամ ու առողջապահության հանձնաժողովի նախագահ Դուք հարգանք ու վստահություն եք վայելում երկրապահական ընտանիքում: Երեք սերունդների երկրապահները համոզված են, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում Դուք կանգնած եք յուրաքանչյուրիս կողքին: Անգնահատելի է այն օգնությունը, որ ցուցաբերել է Ձեր ղեկավարած բուժհաստատությունը զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներին:


Հարգելի՛ իմ բարեկամ, շնորհավորելով քեզ ծննդյանդ օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ քեզ եւ ընտանիքիդ առողջություն, երջանկություն, հաջողություններ: Համոզված եմ, որ մեր ազգաշահ գործակցությունը դեռ երկար պետք է շարունակվի:
Ապրիր երկար, եղիր առողջ, Աստված պահապան քեզ, քո ընտանիքին, ամենքիս, լավ մասնագետ եւ մեծատառով մարդ, մեր սիրելի Արա Միքայելի Մինասյան:


ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ