Առողջապահության ոլորտին 2018թ. պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 80.1 միլիարդ դրամ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«Դա բացարձակ թվով շուրջ 5.8 միլիարդ դրամով պակաս է 2017թ. հատկացումից: Սակայն ցանկանում եմ նշել, որ սա չի նշանակում, որ շահառուներին մատուցվող ծառայությունները կվատթարացվեն: Հակառակը՝ կա համոզմունք, որ հնարավոր է ավելի փոքր բյուջեով շատ ավելի լավ արդյունքների հասնել»,- ասաց Ջանջուղազյանը:

Հիվանդանոցային ծառայությունների համար կհատկացվի 30.1 միլիարդ դրամ, արտահիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված բյուջեն կազմում է 24.5 միլիարդ դրամ: