«Ժամանակ» թերթը գրում է.
«Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել:
Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչեւ հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել եւ 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու եւ չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար:
Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը: Անկեղծ լինենք' Federbet-ի եւ միջազգային մամուլի կարծիքը լիարժեքորեն կիսում են մեր երկրպագուները, ովքեր երեկ բոյկոտեցին Ռուբեն Հայրապետյանի «ներկայացումը», իսկ տրիբունաներում ներկա մոտ 100 երկրպագուներ մարզադաշտ էին եկել' ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջելու նպատակով: Հայաստանում գրեթե չկա երկրպագու, ով հավատա, թե մեր ազգային հավաքականն' իր այսօրվա բարոյահոգեբանական ճգնաժամով, կարող է խոշոր հաշվով հաղթանակ տանել անգամ Բելառուսի թույլ հավաքականի հանդեպ:
Խնդիրն այն չէ, որ մեր երկրպագուները դադարել են հավատալ Հենրիխ Մխիթարյանին եւ մյուսներին: Պարզապես Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլը, հավաքականը զրկել է մոտիվացիայից, տեսլականից, երազանքներից:
Ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք, ըստ էության, չունենք ազգային հավաքական, որովհետեւ աշխարհի առաջնության խմբային փուլում ձախողված թիմը կարելի է ասոցացնել ամեն ինչի, միայն թե' ոչ ֆուտբոլի, հաղթանակի հետ: Նման մրցաշարից հետո Ռուբեն Հայրապետյանը եւ նրա դրածո մարզիչ Արթուր Պետրոսյանը նվազագույնը պետք է հրապարակավ ներողություն խնդրեին ֆուտբոլասերներներից ու հրաժարական տային: Սակայն հաշվետվողականությունը, պատասխանատվությունը խորթ են օլիգարխիկ մտածողություն ունեցող Ռուբեն Հայրապետյանին, եւ նա որոշեց չմոտիվացված ընկերական հանդիպում անցկացնել, բելառուսներից խաղ գնել, որպեսզի «վաստակի» ֆուտբոլասերներների վրա հոխորտալու իրավունք, ֆուտբոլի ու ֆուտբոլասերներների հաշվին իշխելու արտոնություն: Ռուբեն Հայրապետյանը կարող է գնել կամ համոզել կոռուպցիոն մտածողություն ունեցող իր բելառուս գործընկերներին, պաշտոնական քարոզչությունը կարող է «հեքիաթներ» պատմել մեր հավաքականի աննախադեպ հաղթանակի մասին, ամբողջ խնդիրն այն է, որ գնված «հաղթանակը» ավելի է տրորում մեր ֆուտբոլասերներների արժանապատվությունը:
Հերթական անգամ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլն օգտագործեց իր շահերի համար, ֆուտբոլիստներին վերապահեց իր «հաղթանակը» բեմականացնող մարիոնետների դեր, բայց այս անգամ Հայրապետյանի բեսպրեդելը հայկական ֆուտբոլը դարձրել է միջազգային սկանդալի թիրախ: Հայրապետյանի էժան դիվիդենտների համար' շատ թանկ կարող է վճարել Հայաստանի հավաքականը: Եթե ապացուցվի, որ Հայաստան-Բելառուս հանդիպումը գնված է, ապա մեր հավաքականին, գուցե նաեւ ֆուտբոլիստներին սպառնում է որակազրկում:
Հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել համաշխարհային ֆուտբոլի լուսանցքում եւ դա կլինի այս տրագիկոմեդիայի տրամաբանական ֆինալը, որովհետեւ բոլորս միասին չկարողացանք հայկական ֆուտբոլի լուսանցք մղել Սերժ Սարգսյանի սիրելի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժամանակ». Նոր սկանդալ․ հայկական ֆուտբոլը կարող է հայտնվել «խաղից դուրս»
9:59 - 11.Նոյեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
13/03/23 10:30
Իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
08/06/24 00:07
Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
03/02/23 14:00
Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
02/09/22 09:00
Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է
24/03/22 14:52
Արցախցին ապրել է և ապրելու է Արցախում. կանայք Ստեփանակերտից իրենց կոչը հղեցին միջազգային կառույցներին
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
01/10/20 09:46
Ինչո՞ւ չի գործել ՀՕՊ միասնական համակարգը. «ՀՀ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան