Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում Պաշտպանության նախարարության շենքին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, դրա հետևանքով 10 մարդ տուժել է: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ավիահարվածի հետևանքով քանդվել է շրջակայքում գտնվող 7 բնակելի տուն: Տեղի բնակչությունը տարհանվել է:
Օրեր առաջ արաբական կոալիցիայի հրամանատարությունը փակել է Եմենի ցամաքային, օդային և ծովային ճանապարհները Էր-Ռիադի ուղղությամբ հրթիռ արձակելուց հետո: