Facebook-ը մշակում է համակարգ, որն օգտատերերի անձնանշաններին հնարավորություն կտա իրենց «Հարի Փոթերի» աշխարհից «շնչավոր պատկերների» նման պահել իրենց: Լուսանկարները կժպտան ի պատասխան «հավանումներին» և աչքով կանեն պրոֆիլի այցելուներին, հայտնում է Daily Mail-ը:

Օգտատերերի լուսանկարները «կենդանանցնելու» հնարավորություն տվող ծրագիրը մշակել են Թել-Ավիվի համալսարանի հետազոտողները: Առայժմ դրա աշխատանքի ալգորիթմը չի կարելի կատարյալ անվանել, սակայն արդեն հիմա հարցվածների կեսն անիմացիան մարդկանց իրական հույզեր է համարել: Հեղինակների խոսքով՝ իրենց ծրագիրն օր օրի կատարելագործվում է:

1in.am