Քիչ առաջ հայտնաբերվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Թելման Ալավերդյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«ՀՀ ոստիկանության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզից հայտնաբերվել և բերման է ենթարկվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմած ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Թելման Ալավերդյանը»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 05:30-ի սահմաններում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից  փախուստի էր դիմել կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանը: