Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Chevrolet մակնիշի 35 FT 522 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 91 OC 091 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախվել է նաև Opel մակնիշի 83 AR 033 համարանշի և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen մակնիշի 16 OS 260 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 09-ի և Chevrolet-ի վարորդներին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով ավտեմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Մինչ այն կտեղափոխվեր, դեպքի վայր ժամանեց մի ակնոցավոր քաղաքացի, ով փորձում էր իր կարճ խելքով ոստիկաններին համոզել, որպեսզի դեպքը չգրանցվի, ավտոմեքենան չտեղափոխվի «տուգանային հրապարակ»:
Լուսանկարում` դեպքի վայր ժամանած Աշտարակում հայտնի «Բիչոկ-Թրիք» մականվամբ երիտասարդը, ով փորձում էր համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։