ԼՈւՐԵՐ.com-ը ՀՀ պետեկամուտների կոմիտեից  խնդրեց պարզաբանում մտցնել մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ, ըստ որոնց, հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները չեն վերադարձվում քաղաքացիներին:

Ըստ ՊԵԿ պարզաբանման՝ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձի հետ կապված գործընթացները:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ տարածվող երկիմաստ մոտեցումները, մտացածին լուրերը և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հայտնում ենք. կառուցվող բնակարանի գնման իրավունքի կամ նախնական առուվաճառքի պայմանագրերի (այդ թվում՝ պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում) առկայության դեպքում քաղաքացիները օգտվել են ու շարունակելու են օգտվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված իրավունքից»,-ասված է պարզաբանման մեջ: 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր «Երազ» բնակելի թաղամասի շենքերին, որոնց բնակիչները հայտնել էին, թե իրենցից ետ են վերցնել հիփոթեքային վարկավորման տոկոսների համար արդեն իսկ վճարած գումարները: