Այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի շուրջ: Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Մեջբերվեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունները միշտ չէ, որ հայանպաստ հայտարարություններ են անում. այո′, այդպես է, բայց հիշենք, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է ՌԴ-ի նախաձեռնությամբ: Արցախյան հակամարտության կարգավորման դերակատարներից մեկը հենց ՌԴ-ն է»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: