Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների խոսքերով, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել:
Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին:
Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում և ոչ մեկ չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:
Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է, մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս:
Ախալցխայի հասարակությունը մտահոգված է կատարված պայթյունի հետեւանքով եւ սպասում է հետաքննության արդյունքներին։