«Ժամանակ» օրաթերթը գրում է.
««Առինջ մոլ»-ի առևտրականները, որոնք վերջին շրջանում ակցիաներ էին իրականացնում ընդդեմ հարկային քաղաքականության, այս օրերին դադար են վերցրել և քննարկում են իրենց հետագա անելիքները։ «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջիկա օրերին ակցիաներ չեն անի, քննարկումներ են տանում, խնդրի լուծման օպտիմալ ճանապարհներ են մտածում, որի համար արդեն տնտեսագետների խումբ են ձևավորել, և ցանկանում են ՊԵԿ-ի հետ կոմպրոմիսի գնալ»:
Առավել մանրամասն` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: