Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Կիևում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:

Սաակաշվիլիի աջակիցները մտադիր են մի քանի վրան խփել քննչական մեկուսարանի մոտակայքում, որտեղ նա պահվում է, և հերթապահություն իրականացնել։

Ինչպես հայտնում է Униан-ը,Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկուն նշել է, որ քաղաքական գործիչը, ով գտնվում է ժամանակավոր մեկուսարանում, անժամկետ հացադուլ է հայտարարել

«Սաակաշվիլին հայտնել է անժամկետ հացադուլի մասին։ Նա նաև դիմադրելու է ստիպողական կերակրման բոլոր փորձերին»,- հայտնել է փաստաբանը՝ հավելելով, որ եթե դատարանը վճռի 60 օրով կալանավորել նրան, Սաակաշվիլին ավելի կոշտ ձևով կշարունակի իր հացադուլը։

Դեկտեմբերի 8-ին ուժայինները ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին ու նրան տեղափոխել քննչական մեկուսարան։ Շուտով այնտեղ էին հայտնվել նրա կողմնակիցները։ Քննչական գործողությունների ավարտից հետո գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ դատախազությունը դատարանին խնդրելու է Սաակաշվիլիի համար որպես խափանման միջոց տնային կալանք սահմանել՝ թևնոց կրելու պայմանով։