Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների և համապատասխան հանձնաժողովների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: