Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոն թաղամասի սկզբնամասում գտնվող կամրջի տակ՝ գնացքի գծերի վրա, տղամարդու մասնատված դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները գնացքի գծերի վրա հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Սամվել Գևորգյանի դին՝ մարմինը մի քանի մասի բաժանված, ինչը ենթադրել է տալիս իրավապահերին, որ նրա մարմնի վրայով գնացք է անցել: Այս պահին Տարոնի բաժնի ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալ Վազգեն Թորոսյանի, Լոռու մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Քալաշյանի գլխավորությամբ դեպքի վայրում տեղազննություն են կատարում:

Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի