Հայաստանի Արդյունաբերողների ու Գործարարների միության նախագահը գործարարների շրջանակներում պարբերաբար հանիպումներ է ունենում ՀՀ նախագահի, վարչապետի, ՊԵԿ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների հետ։Հանդիպումների ընթացքում քննարկվում են տնտեսությանը, ռազմավարությանը, սոցիալական և մի շարք այլ ոլորտնորին վերաբերվող հարցեր։Այս և այլ թեմաներով Slaq.am-ը զրուցեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հետ։

- Պարոն Ղազարյա՛ն վերջերս հանդիպել եք ՀՀ նախագահի և վարչապետի հետ․ ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում։

- Մենք ավանդական հանդիպումներ ենք ունենում ՀՀ նախագահի, վարչապետի հետ, որի ընթացքում քննարկում ենք տնտեսությանը, ռազմավարությանը, սոցիալական ոլորտին, ինչպես նաև Հարկային և Մաքսային օրենսդրությանը վերաբերվող հարցեր։ Այս տարի նոյեմբերի 1-ին մեծ հանդիպում ենք ունեցել ՀՀ նախագահի հետ, որից 2 շաբաթ անց հանդիպեցինք ՀՀ վարչապետի և Կառավարության գրեթե ամբողջ կազմի հետ, որտեղ ներկա էին նաև ՊԵԿ ղեկավարը, մի քանի գերատեսչությունների ղեկավարներ ևս։ Այդ հանդիպումից բխեց նաև անհրաժեշտություն արդեն իսկ ճյուղային հանդիպումներ ունենալ՝ կոնկրետ ՊԵԿ-ի հետ։ Մենք 3 տարի ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատել ենք օրենսգրքի վրա։ Ազգային Ժողովում փաթեթ ներկայացվեց 40 հարցից բաղկացած , որում ներառված էին նաև նախագահի և վարչապետի հետ հանդիպման ժամանակ հնչեցված հարցերից ։ Կարիք կար, որ հանդիպումներ լինեին նաև պրակտիկ հարթության վրա։ Սա պետություն- գործարար աշխարհ համագործակցության արդյունք է, և մենք շատ ենք կարևորում, որ Հանրապետության նախագահն 2008 թվականից այդ հիմքը դրել է մեր միության հետ։ Մենք մշտապես ունեցել ենք հանդիպումներ նման հարթակներով վարչապետների, ՊԵԿ բոլոր ղեկավարների հետ։ Մեզ համար գերխնդիր ենք համարում նաև ձևավորել այնպիսի գործարարության խավ, որն առաջին հերթին կքարոզի արդար աշխատանք, հավասար մրցակցություն, օրինականություն, հարկերի վճարում։

-Հանդիպել եք նաև ՊԵԿ նախագահի հետ․ ինչպե՞ս անցավ հանդիպումը և ի՞նչ հարցեր քննարկվեցին։

Դեկտեմբերի 16-ին կայացավ հերթական ավանդական հանդիպումը ՊԵԿ ղեկավարության և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միության միջև։ Հանդիպումն անցավ շատ արդյունավետ, քանի որ մենք՝ Միության նախագահությունով, նախապես հավաքագրված հարցերն ուղարկել էինք և մեր հարցերին տրվեցին սպառիչ մեկնաբանություններ և գնահատականներ։ Շատ կարևոր էր հանդիպումն այն առումով, որ մենք քաջ տեղյակ էինք, որ ՊԵԿ-ը և Ֆինանսների նախարարությունը մեծ փաթեթ են մշակել Հարկային և Մաքսային օրենսգրքերի ։ Կարևոր էր այն հանգամանքը, որ հանդիպումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում և հարցերի մեկնաբանությունները լիովին բավարարեցին մեր մասնագետների հետաքրքրությունները, դեռ ավելին՝ մենք խնդրեցինք, որ հարցերին տրվեն գրավոր պատասխաններ, որոնք մենք կտարածենք գործարար միության 600 անդամների շրջանակներում։ Մաքսային վարչարարության մեջ նաև կարևորում ենք այն հանգամանքը, որ ամեն ամվա վերջին ՊԵԿ-ի կայքում հրապարակային տպվում է նույն ապրանքատեսակի ներկրման ծավալները և մաքսազերծման արժեքները, որը որոշակի կողմնորոշիչ է հստակ ներկրողների համար, և նաև անհավասար մրցակցության կանխարգելիչ։ Սա շատ կարևոր կանխարգելիչ ֆունկցիա է, որովհետև հրապարակային ցույց տալով ոլորտի ներկրման չափորոշիչները կանխում ես հնարավոր սուբյեկտիվ գործոնը գործատու և մաքսավոր հարաբերությունների միջև։ Կարևորեցինք նաև այն հանգամանքը, որ մեր առաջարկով և խնդրանքով ՊԵԿ-ը ավելի մատչելի է դարձնելու օրենսդրության դրույթների մեկնաբանություները իրենց էլեկտրոնային կայքում։ Մենք ամփոփելով մեր հանդիպումը միանշանակ պարզ դարձրեցինք մեզ համար, որ նման հանդիպումները նման հարթակում պարբերական բնույթ պետք է ունենան, չնայած նրան, որ մենք ունենք հարթակ, երբ ամիսը մեկ անգամ ՊԵԿ-ի հանրային խորհրդում մասնագետներ են հավաքվում և քննարկումներ են իրականացվում, բայց քանի որ գործարարները պրակտիկ կյանքից բերում են խնդրիներ, առաջարկներ և պրոբլեմներ՝ նման ինտերակտիվ հանդիպումներ բավական արդյունավետ են նաև կոնկրետ վարչարարության մեջ ծագած հարցերի լուծման համար։ Հանդիպման ընթացքում մենք Հարկային օրենսդրությանը վերաբերվող առաջարկություններով հանդես եկանք, քննարկվեցին Հարկային օրենսդրության կիրառման, Հարկային վարչարարության բնագավառին վերաբերվող հարցեր, ինչպես նաև Մաքսային վարչարարության բնագավառի կետեր և առաջարկություններ։

- Գոհ ե՞ք ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գործունեությունից։

Նախ նշեմ, երբ Կառավարությունը կազմվում էր, մենք հրապարակային հայտարարեցինք, որ Կառավարության մի զգալի մասը, այդ թվում և վարչապետը՝ գործարարությունից, այդ թվում մեր Արդյունաբերողների միության խորհրդից և նախագահությունից գործուղղված մարդիկ են։ Վարդան Հարությունյանը երկար տարիներ գլխավորել է խոշոր բիզնես կառույց և գործարար մտածողության մարդ է։ Գոհ եմ այն առումով, որ ՊԵԿ նախագահը և իր թիմը փորձում են արմատապես փոխել ՊԵԿ-ի ծառայողների մտածողությունը։ Գոհ եմ, որովհետև որոշակի փոփոխություններ ռեալ տեսնում ենք, գոհ եմ նաև, որ մեզ մոտ տարեկան և օպերատիվ հարկային ստուգումները շատ կտրուկ նվազել են, դեռ ավելին՝ այս տարվա հունվար ամսին Կառավարությունը արձանագրային որոշում ընդունեց և առաջարկեց մշակել համակարգ, երբ հնարավորություն է տրվում ՊԵԿ-ին միանալ գործարարների էլեկտրոնային հաշվապահությանը օնլայն ռեժիմով։ Այս դեպքում ստանում ենք մի ունիկալ հնարավորթյուն, երբ ՊԵԿ-ը անվճար իրականացնում է մեր հաշվապահության աուդիտը, սխալների դեպքում առաջարկում է այն ուղղել՝ ոչ թե տուգանել, և նման պարագայում, այդ դիտարկումների արդյունքում կազմակերպությունում ստուգումներ իրականացնելու կարիք չի լինում։ Ըստ էության մենք կունենք մի դեպք, երբ ՊԵԿ և գործարար հարաբերությունները վերածվում են բացարձակ գործընկերային հարաբերությունների։ Մենք նաև ստանում ենք մի վիճակ, որ եթե նույնիսկ մասնագիտական սխալ է լինում, այդ սխալին ուղղման հրահանգ է գալիս։ Նախկինում այդ ուղղման սխալը բացահայտվում էր ստուգումների ժամանակ, և դա բնական է իր ետևից պետք է վարչական կամ ֆինանսական որոշակի տույժ կիառեր։ Այդ մշտադիտարկումը երկուստեք լավ և կարևոր է․ եթե գործարարը օրինական դաշտում է՝ իրեն պարբերաբար կարող են օգնել սխալները ուղղել, եթք գործարարն օրինական դաշտում է, ապա պետք է ՊԵԿ-ը ամեն ինչ տեսնելով իր ռեսուրսն այևս չօգտագործի և այդ ռեսուրսն օգտագարծվի ստվերային տնտեսության ծավալների փոքրացման գործառույթի վրա։

- Տարին ավարտին է մոտենում․ որն ե՞ք համարում այս տարվա տնտեսական լուրջ ձեռքբերումը։

- Տնտեսական լուրջ ձեռքբերումը դա ինքը Կառավարությունն է իր ընդհանրական կամ ճյուղային գերատեսչություններով։ Առաջին ձեռբերումն այն է, որ մենք այս տարի կարողացանք դուրս գալ դեպի աճի տեմպեր, դա ակնհայտ է։ Որքան էլ քննադատեն, որքան էլ փորձեն թվերին կասկածել, բայց մենք ունենք թե՛ ներկրումներ ոլորտում, թե՛ արտահանման, թե՛ արդյունաբերական ապրանքի արտադրության ծավալերի աճ։ ՀՆԱ-ի աճի տոկոսներն ավելի ցանկալի է, որպեսզի մեծ լինեն, որպեսի էականորեն ազդեն մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետև տնտեսությունը զարգացման իր լճացած վիճակից պոկվեց առաջ․ դա փաստարկ է։ Կարևորում եմ նաև ներդրումների քաղաքականության և կիրառման ոլորտում մեր քայլերը, երբ արդեն հստակ տենսում ենք,որ թե՛ խոշոր, թե՛ միջին բիզնեսի մոտ ներդրումներային ակտիվությունը անհամեմատ փոխվել է։ Ես ակնկալում եմ, որ 2018 թիվը կլինի լուրջ ներդրումների տարի։ Մենք շարունակ խոսում են մեծ շուկա ներգրավելու մրցելու հնարավորության մասին, և այսօր մենք ունենք դրա հնարավորությունը։ Մեր արտաքին քաղաքական հարաբերությունները բերեցին նրան, որ մենք ուեննք ԵԱՏՄ առանց մաքսատուրք միասնական տնտեսական շուկա, որտեղ գնալով մեր արտահանումն ու ներկրումը աճում է, մենք կարողացնաք պահպանել մեր նախկին ռեժիմները: Սա արտոնությունների շարան է տալիս մեր ապրանքների համար, բայց արդյունքում մենք այսօր կանգնեցինք մի փաստի առաջ, որ ունենք հնարավորություններ, բայց մեր ծավալները բավարար չեն, այսինքն մեր գերխնդիրն է այսօր ավելացնել ծավալները, ամենապարզունակ ապրանքներից, որոնք այդ շուկաներում մենք վաճառել ենք, մինչև ավելի նոր դիվերսիֆիկացված ճյուղ, ոլորտ։ 2018 թվականը լինելու է ներդրումների լուրջ աճի և աշխատատեղերի քանակի մեծացման լուրջ տարի։

- Արտասահմանյան շատ գործարարներ ասում են, որ Հայաստանում բիզնես հնարավոր չէ անել, այդ պատճառով ներդրումներ չեն անում․ արդյո՞ք հնարավոր է Հայաստանում արտասահմանից գալ և ներդրումներ անել և որքանո՞վ է այն շահավետ։

-Որպես բիզնեսմեն իմ օրինակից, մինչև անգամ մեր միության մոտ 500 անդամների օրինակները վկայում են, որ Հայաստանում հնարավոր է բիզնես անել, Հայաստանում հնարավոր է նորմալ հարկեր վճարելով շահույթ ունենալ և բիզնեսը զարգացնել։ Ունենք բազում օրինակներ արտասահմանյան, օտարերկրյա ներդրումների, որոնք Հայաստանում ոչ միայն կայացան, այլև՝ զարգացնում են իրենց ճյուղերը։ Պատահական չէ, որ հարկային օրենսգրքում մշակվեց և հունվարի 1-ից պետք է մտներ փայաբաժինների դիվիդնտների հարկման նոր ինստիտուտը՝ 5 տոկոս տեղական և 10 տոկոս օտաերկրյա ներդրողների։ Մենք պնդում էինք, որ եթե չենք կարող վերացնել, ապա օտաերկրացուն պետք է հավասարեցնենք մեզ, և շատ ուրախ ենք որ Աժ գնաց փաթեթ, որ և՛ մենք, և՛ օտարերկրյա ներդրողը հավասար պայմաններ ունենք ։ Հայաստանում հնարավոր է բիզնես անել և տարածաշրջանում ապրանքն ու ծառայությունը մատուցել նույնիսկ այս պայմաններում, երբ ունենք ոչ բարիացակամ հարևաններ և դրանց կողքին ունենք նաև լավ հարևաններ․ Վրաստան, որի միջոցով դուրս ենք գալիս աշխարհ, ունենք ԵԱՏՄ, Իրան, որի հետ մեր միջպետական հարաբերությունները թույլ է տալիս շատ հնարավորություններ։ Հայաստանը շատ լավ հարթակ է միջազգային խոշոր կապիտալի համար, ճկուն ձևով շուկաներում աշխատելու համար, դրա ենթակառուցվածքային ուժ է դառնում նաև Մեղրու ազատ առևտրային գոտին, որը մյուս տարի վերջնական տեսքով արդյունաբերական ձեռնարկությունների համար պատրաստ կլինի և ասել, թե Հայաստանում բիզնես անել հնարավոր չէ, ուղղակի նշանակում է չտեսնել այն խավի արդյունքները, որոնք մենք ունենք։ Ուղղակի ամեն տարի ավել հարկեր ենք վճարում, նույնիսկ մեր միության անդամների զգալի մասը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ մի աշխատատեղ չկրճատեց, ոլորտներ ունենք նաև, որտեղ կան աշխատատեղերի պրոբլեմներ։ Պրոբլեմներով հանդերձ Հայաստանում պետք է բիզնես անել, հատկապես՝ եթե խոսքը գնում է օտարերկրյա էթնիկ հայկական կապիտալի մասին, եթե Էռնեկյանների, Կարապետյանների, Ռուբեն Վարդանյանների նմանները մի 100-ով ավելի լինեն, ապա Հայաստանը մրցակցություններից դուրս զարգացումներ կունենա։ Մենք պետք է ձգտենք դրան։

- Ըստ Ձեզ 2018 թվականը ինչպի՞սի տարի է լունելու բիզնեսի համար։

-2018-ը լինելու է շատ դժվար, որովհետև մենք պետք է իրոք փորձենք ներդրումներին նոր թափ տալ, իսկ դա մենեջմենթի լարվածություն է պահանջում, դա աշխատանք է պահանջում, բայց պրոբլեմները հաղթահարհելով` տնտեսական աճի տեմպերի նոր ցուցանիշներ ենք ունենալու։ Առավել քան վստահ եմ, որ արտահանման տոկոսն ավելի բարձր կլինի, վստահ եմ, որ համատեղ ձեռնարկներկությունների քանակը կմեծանա, վերաբացվող կամ վերազինվող տեղական արտադրողների արդյունքներ կունենանք։ Եվ հպարտությամբ Հանրապետության ղեկավարության հետ կմասնակցեմ կարմիր թելում կտրվող նոր հոսքագծերի կամ նոր գործարանների բացմանը։

- Կնշե՞ք ժամնեկտ, երբ կարելի է նկատել տնտեսական փոփոխությունների արդյունքները։

-Տարվա առաջին կեսերից ցուցանիշները շոշափելի են, հունիս-հուլիս ամիսներին մենք այդ ընթացքը կարող ենք ավելի լավ շոշափել և հայտարարել հանրությանը։

- Խոսակցություններ կան, որ առաջիկայում թանկացումներ են սպասվում, արդյո՞ք չկան մեխանիզմներ, որ կանխվեն թանկացումները։

- Մենք ի սկզբանե ձևավորել ենք շատ ազատական շուկա։ Ես բանավիճում էի, որ պետությունը պետք է որոշ գործարարների ձեռքում պահվի, կառավարվի, բայց մենք բացարձակ մասնավոր շուկա ենք։ Գրեթե 99 տոկոսը շուկայական տնտեսությունն է որոշում, թե ապրանքների գները, թե ներդրումների ոլորտը, թե աշխատավարձների քանակը։ Ուղղակի պետությունը նվազագույն աշխատավարձերի չափ է սահմանում։ Ակնհայտ է, որ որոշ ապրանքատեսակներ հունվարից հետո թանկացումներ կունենան։ Սա շատ սոցիալական անցանկալի բան է։ Դրան կա 3 ճանապարհ. առաջին հերթին մենք պետք է իրականացնենք աշխատավարձերի որոշակի բարձրացում: Պետությունն ինքն իր ոլորտում անելու է նախատեսվածը, խոսքը վերաբերվում է մասնավոր հատվածին։ Եթե ոչ ամբողջովին, ապա` հիմնականում գոնե 50-60 տոկոսը պետք է կոմպեսացվի։ Գնաճին զուգահեռ նաև աշխատավարձերի բարձրացում պետք է անենք, որովհետև, ըստ էության, մոտ 4-5 տարի աշխատավարձերի բարձրացում չի եղել։ Բացի պետությունից ոչ ոք չի արել աշխատավարձերի բարձրացում։ 2-րդ հերթին ՀՀ նախագահի հետ քննարկեցինք մեկ հարց, բազմազավակ ընտանիքներ, ովքեր սոցիալապես անապահով վիճակում են գտնվում։ Մենք քննարկում ենք, որ կայացած գործարար խավը որոշակի սոցիալական կրկնակի պաարտավորվածություն վերցնի իր վրա։ Այսինքն այդ ընտանիքներին մշտական օգնության համակարգ ցուցաբերվի, համարենք, որ նրանք մեր ընտանիքի մի մասն են։ Մենք փորձում ենք այս հարցը համակարգել, վերլուծել քանակը։ Եթե անենք այս ծրագիրը, ապա պետք է ամեն մեկս պարտավորվածություն վերցնենք մեզ վրա, որ 3-4 տարով պետք է օգնենք նրանց։ Մեկ անգամ օգնելով հարց չի լուծվում։ Իրական օգնություն է պետք տալ մարդկանց։ 3-րդ հանգամանքը ուղղակի բիզնեսմեններն իրենք պետք է կարողնան մի փոքր շահութաբերությունն իջեցնել, հատկապես առաջին կենսական ապրանքների ցանկում, որոնք մարդկանց ամենօրյա օգտագործման պարագաներն են և մենք պետք է մասնակիցը լինենք այդ սոցիալական հարցի մեղմանը, որովհետև առանց դա անելու մի կտոր հացը դժվար կուլ կգնա։ Իսկ մենք մի երկիր ենք, որն ունի շատ հետաքրքիր առավելություն, փոքր է, բայց` ճկուն։ Մենք պետք է կիրառենք այս 3 փաստերը, որպեսզի տնտեսական զարգացոմը բերի նրան, որ իրոք թե պետական, թե մասնավոր սեկտորում աշխատավարձերը դառնան գնաճի պես առաջանցիկ երևույթ։

Լուիզա Ավագյան