Հայաստանի հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովը նիստ է գումարել:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Քննարկվել և հաստատվել է ՀՀ նախագահի անվանական թոշակի 2018 թվականի թեկնածուների ցուցակը՝ ըստ մարզաձևերի:

Native ads by Caramel
Հանձնաժողովի անդամները հաստատել են ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուների ցուցակը, որը կներկայացվի Նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանը: