Դեկտեմբերի 22-ի գիշերվա եւ առավոտվա ժամերին Գեղարքունիքի մարզում տեղ-տեղ գրանցված տեղումները ձյան տեսքով չեն եղել, ինչի արդյունքում էլ ճանապարհները բոլոր ուղղություններում եղել են բաց եւ երթեւեկելի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզում գրանցված տաք եղանակների ազդեցությամբ ճանապարհները բոլոր ուղղություններում զերծ են մնում ձնածածկույթից եւ մերկասառույցից:
«Ճանապարհների ձմեռային սպասարկման համար առայժմ ճանապարհաշինարարները դժվարությունների առաջ չեն կանգնում, քանի որ եղանակային պայմանները դեկտեմբեր ամսվա համար չափազանց իդեալական են: Եվ այս իրավիճակը հնարավորություն է տալիս սպասարկող կառույցներին՝ միջոցներ խնայելու ավելի աննպատակահարմար օրերի համար»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը: