Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն:

Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահությունվաղվա օրվա հանդեպ: Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրինկատմամբ: Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում տոկունություն ինքնապահպանության դժվարին պայքարում: Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ուգերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ տարածաշրջանի խաղաղությաներաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխիդիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս, թշնամու՝ հարձակման փորձերը խափանելիս նաեւզոհեր ենք ունենում:

Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի,երիտասարդ երկրապահներին: Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ մարտական ընկերների ընտանիքներին, գլուխ եմ խոնարհում նահատակ քաջերի առաջ: Նրանք երկնքից էլ հսկում են մեր անդորրը: Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին: Առանձնահատուկ շնորհավորանքներս նոր սերնդին՝ պատանի, երիտասարդ երկրապահներին, որ վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի սերմերն են: Շնորհավորում եմԵրկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավորգործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք: Ավարտվող տարում մենք շարունակեցինք հուշագրերի ստորագրումը, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման: Շնորհավորում եմԵրկրապահի գործընկեր կառույցներին։ Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը` Գրետամայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթումառողջություն, արեւշատություն: Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի՛ արցախցիներ, որեռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, եւ ոչ միայն այսօր, այլեւ՝ առհավետ: Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի եւ պետության հանդեպ մեր պարտքըսրբորեն կատարելով: 2018 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնց իրականացման հիմնական երաշխիքը մեր միասնականությունն է։

ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

Զորավար Մանվել Գրիգորյան