blogsochi.ru կայքում հայտնվել է Սոչի քաղաքում ապրող հայտնի հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) հարցազրույցը, որի ընթացքում գործարարը պատասխանում է նաեւ Դեդ Հասանի հետ իր բարեկամության եւ դեսպանատան համարներով մեքենայով շրջելու մասին հարցերին: «Ես հանդիսանում եմ ՀՀ արտգործնախարարի խորհրդականը, ունեմ դիվանագիտական անձնագիր և մեքենան, որի մասին նշում եք, պատկանում է ՀՀ դեսպանատանը»,-նշում է Ռուբեն Թաթուլյանը:

«Օրենքով գողերի» հետ իր հարաբերությունների մասին հարցին էլ Թաթուլյանը պատասխանել է. «Ես ունեմ հարյուր հազարավոր ծանոթներ, նրանք գալիս են Սոչի հանգստանալու, սակայն ես  որևէ առնչություն չունեմ «օրենքով գողերի» հետ և ընդհանրապես, նրանց հետ որևէ բիզնես չունեմ»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.