ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 14.30-ին, 1972 թ. ծնված Գագիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: