Ադրբեջանը պնդում է, որ Փարիզը պետք է դադարի մուտքի վիզաներ տրամադրել արցախցիներին, որոնք Ֆրանսիա են մեկնում Հայաստանի դիվանագիտական անձնագրերով:

Ըստ Բաքվի տրամաբանության, ֆրանսիական մի շարք քաղաքների ղեկավարներ նման ինքնագործունեությամբ են զբաղվում՝ նպատակ ունենալով ՏԻՄ ընտրություններում ստանալ տեղաբնակ հայերի աջակցությունը: Ադրբեջանը նաև պնդում է, որ Ֆրանսիայում Արցախին նվիրված միջոցառումների անցկացումը Շենգենյան վիզային պայմանների կոպիտ խախտում է:

 

Թերևս ադրբեջանցիներին հունից հանել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի վերջին այցը Փարիզ, որտեղ երկկողմ համագործակցության և բարեկամության մի շարք հուշագրեր էին ստորագրվել: