Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 15-ին գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Այցերի նպատակն է տեսակցել Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:

Այցի արդյունքների հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ: