«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրերս պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։

Քննարկումից հետո զինվորական ղեկավարությունը նստել է հացի: Սերժ Սարգսյանը մասնակցել է ճաշին: «Փաստի» աղբյուրի հավաստմամբ' նախագահի հարևանությամբ նստած են եղել Վիգեն Սարգսյանն ու Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Ամբողջ այդ ընթացքում նախագահը զրուցել է Վիգեն Սարգսյանի հետ, իսկ Մովսես Հակոբյանի հետ բառ անգամ չի փոխանակել: Զինվորականները սրանից հետևություն են արել, որ այսօր–վաղը Մովսեսին գործից կհանեն: Իսկ նրան գեներալ–գնդապետի կոչում տալը համարում են «թոշակի ուղարկելու արարողություն»:
Սերժ Սարգսյանը ոչ բարձրաձայն, բայց լսելի ասել է, թե խոսակցությունները, ըստ որոնց Վիգեն Սարգսյանին տեղափոխելու են այլ ոլորտ, սուտ են: Նա ասել է, որ Վիգեն Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել նաև ապրիլից հետո:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում