Վերին Լարսում կուտակումները պայմանավորված են մեքենաների մեծ հոսքով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավակն տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածի աշխատակիցներն արհեստականորեն են ձգձգում հայկական բեռների տեղաշարժը:
«Այսօր ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, ձեզանից եմ լսում: Ժամանակ առ ժամանակ մենք մեր գործընկերների հետ այդ հարցերը քննարկում ենք, բեռնափոխադրողների հետ էլ ճշտում ենք, թե ինչ խնդիրներ են լինում, անդրադառնում ենք այդ խնդիրներին: Ժամանակին եղել են խնդիրներ, այդ խնդիրները լուծվել են: Վերին Լարսը փակ չէ, ժամանակ առ ժամանակ եղանակային պայմանների պատճառով մի քանի ժամով փակվում է՝ մաքրելու համար: Եվ քանի որ մեքենաների հոսքը մեծ է, այդ պատճառով էլ կուտակումներ են լինում»,- ասաց նախարարը: