Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը ՏԻՄ կառույցներին հանձնարարել է լուծումներ առաջարկել գույքի և հողի հարկի ու այլ պարտադիր վճարների գծով կուտակված պարտավորությունների խնդիրը լուծելու մասով՝ հայտարարելով, որ պետք է սկսել մաքուր էջից: Կարապետյանը նախօրեին խորհրդարանում պարզապես բաց տեքստով հայտարարեց, որ փող է պետք, և հենց այդ պատճառով էլ բարձրացնում են հարկերը, ՏԻՄ մակարդակում գնում է հակառակ տրամաբանության՝ պարտքային բեռը որոշակիորեն լիցքաթափելու և «մաքուր էջից» սկսելու:

ՏԻՄ համակարգի վերաբերյալ ամիսներ առաջ հնչած, Սերժ Սարգսյանի՝ ըստ էության ծրագրային ելույթն արժանացավ հանրային զգալի ուշադրության, դրանում արտահայտված մի շարք մտքերի կապակցությամբ: Ելույթի կապակցությամբ կա, սակայն, մեկ այլ ուշագրավ նրբերանգ՝ կապված արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բանն այն է, որ ՏԻՄ համակարգի, այսպես ասած, նոր տրամաբանության հարցն օրակարգ է բերել հենց Կարապետյանը՝ իր ելույթներով, որ ունենում էր տարբեր մարզերում՝ աշխատանքային այցի ընթացքում և տեղական իշխանության ներկայացուցիչներից պահանջում էր նախաձեռնողականություն, ծրագրեր և անգամ երազանք:

 

Սակայն հատկանշական է, որ այդ պահանջներով հանդերձ, Կարեն Կարապետյանը որևէ անգամ չունեցավ ՏԻՄ, այսպես ասած, նոր առաքելության և քաղաքականության վերաբերյալ կոնցեպտուալ, ծրագրային ելույթ: Այժմ Կարապետյանը փորձում է լրացնել այդ բացը՝ մի կողմից կանխելով հանրային դժգոհության ալիքը և լարվածությունը, որը առաջանալու էր ՏԻՄ-ի և հանրության միջև՝ հանգեցնելով կոնֆլիկտի, մյուս կողմից՝ համաներում կազմակերպելով ՏԻՄ–ի համար՝ Կարապետյանը փորձում է նրանց համար դրական ընկալում ձևավորել իր ապագա վարչապետության հարցում:

 

Ստելլա Խաչատրյան