Թուրք-սիրիական սահմանին` սիրիական Աֆրին քաղաքի մոտակայքում, քրդական ինքնապաշտպանական ուժերի և թուրքական  ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի միջև բախում է տեղի ունեցել:

 

Թուրքիայի Զինված ուժերը սիրիական Աֆրինում ոչնչացրել են PYD ահաբեկչական կազմակերպության 108 թիրախ, գործողությանը մասնակցել է 72 ինքնաթիռ: Բախման հետևանքով սպանվել է թուրքական զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի 4 զինվոր:

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հաղորդել էր, որ Թուրքիայի ԶՈՒ-ն սիրիական Աֆրինում սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը:

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական ջոկատներն Աֆրինում պաշպանության և պատասխան գործողությունների պատրաստակամություն են հայտնել՝ կապված Սիրիայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից անցկացվող հատուկ գործողության հետ։

Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինքաղաքաի մոտ քրդերի դեմ ուղղված գործողություններն սկսել են: Իր հերթին քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, Թուրքիայի տարածքից Սիրիայի քրդերի դիրքերին ուղղված ուժեղ հրետակոծության մասին:

Թուրքիայի ԶՈւ-ն հունվարի 14-ից սկսել է  հրետակոծել Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» ռազմական թև հանդիսացող YPG դիրքերը: 

Թուրքական ԶՈՒ-ն YPG դիրքերը հրետակոծել է թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգի շրջանում: Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը «մի գիշեր հանկարծակի կարող են գալ Աֆրին»: