ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետությանբոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իր անունից շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը Բանակի օրվա կապակցությամբ:

Մեր նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը բանակն է, որըկազմավորվեց ու կայացավ երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվարժամանակահատվածում, երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա'կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալովերկրապահ հայորդիների արյամբ ու անձնազոհությամբ:

Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մերհարազատ զավակին' նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրությանկենտրոնում: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակածբանակում ծառայելը' պատասխանատվություն է ու պատիվ, քանի որ բանակը ՀՀ ամենակայացած կառույցներից է, մեր անվտանգության երաշխիքն է:

Ահա այս վեհ նպատակի իրականացմանն են ուղղված Երկրապահկամավորականների միության համագործակցության բոլոր ծրագրերը,ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, որոնցով սկսվում են նոր սերնդի,պատանի, երիտասարդ երկրապահ կամավորականներիռազմահայրենասիրական դաստիարակության առաջին քայլերը:

Բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծմանտարեդարձի առիթով Եռասերունդ երկրապահի անունից շնորհավորում եմամբողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, զոհված, անհայտ կորած մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մերհերոս մայրերին, հատկապես մեր մեծ մորը' Գրետա մայրիկին, մեր բանակի հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Հանրապետության զինվածուժերին' շարքայինից մինչ նախարար եւ գերագույն գլխավոր հրամանատար:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության եւ ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:

Շնորհավորում եմ նաեւ հայոց պետականությունն ու խաղաղությունը այսօրպաշտպանող զինվորների ծնողներին, մայրերին, բոլոր զինծառայողներիհարազատներին: Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ 1989-94 թվականների պատերազմի զոհերին, թշնամու դիվերսիոն թափանցմանփորձերը կանխելիս նահատակված քաջերի ծնողներին, ապրիլյանպատերազմի զոհերի հարազատներին, մինչ օրս սահմանային միջադեպերի զոհ դարձող զինվորականների հարազատներին եւ ներողություն եմ խնդրում, որառայժմ չենք կարողանում բացառել ցավալի կորուստները: Հպարտացե´ք ձերզավակներով, սիրելի´ մայրեր, ձեր զավակներն անմահացել են' գիտակցվածմահն ընտրելով:
Շնորհավորանքներս նաեւ Արցախի ժողովրդին, ղեկավարությանն ուպաշտպանության բանակի հրամանատարությանը:

Յուրահատուկ շնորհավորանքներս նոր սերնդի դաստիարակությամբ զբաղվողմեր ուսուցիչներին ու դասախոսներին, մեծ է ձեր ավանդը ազգային բանակի համալրման գործում:

Միասնական ժողովուրդն ու հզոր եւ մարտունակ բանակն են երկրիխաղաղության ու կայունության երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունությանհամար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները: Արժանի ու պաշտպանլինենք մեր նահատակ մարտընկերների պատգամին, միասնական եւարժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին, հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր երեխաներին, ովքեր՝ տղա, թե աղջիկ, երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ:

Ջերմ շնորհավորանքներս Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքների բնակիչներին, որ գիտակցաբար վտանգում են իրենց կյանքը, բայց նպաստում են հայրենիքի շենացմանը, հզորացմանը, ամրապնդմանը: Այս տարածքների բոլոր բնակիչները' նորածնից մինչեւ հարյուր տարեկան, սահմանապահ են, երկրապահ են:

ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի եւ իմանունից մեկ անգամ եւս շնորհավորում եմ հայ ժողովրդին բանակի օրվաառթիվ, մաղթում հավատ ու վստահություն սեփական ուժերի հանդեպ, մաղթում եմ միասնականություն, քանզի միասնական հայությունն անպարտելի է:
Փա´ռք Հայոց հաղթանակած բանակին, փա´ռք հայ ժողովրդին, հավե´րժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին: