«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ նախագահի թեկնածուն ՀՀԿ գրասենյակ ժամանեց ամերիկյան հանրահայտ Cadillac Escalade-ով։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այսպիսի մեքենայով էր ժամանակին ՀՀԿ գրասենյակ ժամանել նաեւ Մոսկվայից հրավիրված վարչապետի թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը։ Կարապետյանի Cadillac-ը, սակայն, տարեթվով ավելի նոր էր եւ վերջին սերնդի, բայց երկուսն էլ նույն մոդելն են՝ շքեղ ու աժդահա ամերիկյան ամենագնաց՝ շատ տղամարդկանց երազանքը։

 

Փաստորեն, ռուսամետի համարում ունեցող վարչապետն ու եվրոպական հայացքներով նախագահացուն մեքենաների հարցում ամերիկյան ճաշակ ունեն։ Cadillac Escalade-ով ժամանած Կարապետյանը դարձավ ՀՀ 14-րդ վարչապետը, իսկ Արմեն Սարգսյանը կդառնա ՀՀ 4-րդ նախագահը։